VMV

VMV Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from VMV, Gyumri.

Շնորհակալություն բարձր գնահատականի համար ♥️,նորից համեցեք ☕     #անուշլինի
21/07/2020

Շնորհակալություն բարձր գնահատականի համար ♥️,նորից համեցեք ☕ #անուշլինի

Վերցրու քեզ հետ ճանապարհին  մի գավաթ տաք սուրճ    ☕  #Երբ շատ ես սիրում  #սուրճ  և #Երբ կա հարմարություն ամենուր վերցնել...
16/07/2020

Վերցրու քեզ հետ ճանապարհին մի գավաթ տաք սուրճ


#Երբ շատ ես սիրում #սուրճ և
#Երբ կա հարմարություն ամենուր վերցնելու

#քեզհամար #սիրով

 #58թաղամաս  #Սետ  #շնորհակալություն   #նորիցհամեցեք 🤗
13/07/2020

#58թաղամաս #Սետ #շնորհակալություն #նորիցհամեցեք 🤗

Երկար դադարից հետո մենք կրկին աշխատում ենք ավելի եռանդով ու սիրով ։♥️ Համեցեք սրճենք և վայելենք քաղաքը ♥️
07/05/2020

Երկար դադարից հետո մենք կրկին աշխատում ենք ավելի եռանդով ու սիրով ։♥️ Համեցեք սրճենք և վայելենք քաղաքը ♥️

7 փաստ սուրճի մասին, որ պետք է իմանան այս ըմպելիքի սիրահարները☕☕Սուրճը շատերի կյանքի անբաժանելի մասն է կազմում: Հայտնի է...
16/01/2020

7 փաստ սուրճի մասին, որ պետք է իմանան այս ըմպելիքի սիրահարները☕

☕Սուրճը շատերի կյանքի անբաժանելի մասն է կազմում: Հայտնի է, որ Բեթհովենն ամեն օր իր համար սուրճի 60 հատիկով ըմպելիք էր պատրաստում, իսկ Վոլտերն օրական 50 բաժակ սուրճ էր խմում և ապրել է 83 տարի: Ստացվում է, որ սուրճն այդքան էլ վտանգավոր չէ, որքան մարդիկ են կարծում:
Սուրճը բարելավում է գլխուղեղի աշխատանքը

💥💥💥

☕Գաղտնիք չէ, որ սուրճն օգնում է հեշտ կենտրոնանալ և արագացնում է մարդու ռեակցիաները: Սակայն հարկ է հիշել, որ նման դրական արդյունքի համար սուրճը պետք է անպայման շաքար պարունակի, քանի որ հենց կոֆեինի ու գլյուկոզայի համադրությունն է ակտիվացնում գլխուղեղի անհրաժեշտ հատվածները: Բացի այդ, ոչ մի դեպքում չի կարելի խմել սուրճը դատարկ ստամոքսին, քանի որ այդ դեպքում այն հակառակ ազդեցությունն է ունենում:


💥Բարձրացնում է զարկերակային ճնշումը

Մի բաժակ սուրճը կօգնի պայքարել հոպոտոնիայի (զարկերակային ցածր ճնշում) դեմ: Սակայն այն հակացուցված է այն հիվանդներին, որոնց մոտ սուրճի հետևանքով արագանում է անոթազարկը և նկատվում է տախիկարդիա: Արյան գերճնշումից տառապողներին սուրճ խմելու սովորությունը նույնպես չի վնասի, քանի որ ժամանակի ընթացքում օրգանիզմը սովորում է ըմպելիքին և դադարում է արձագանքել ճնշման բարձրացմամբ:



💥Ամրապնդում է իմունային համակարգը

Գիտնականները պարզել են, որ սուրճը նվազեցնում է վաղաժամ մահվան հավանականությունը: Ընդ որում՝ օրական որքան շատ սուրճ է խմում մարդը, այնքան ցածր է վաղաժամ մահվան հավանականությունը: Լավագույն տարբերակն օրական երեք բաժակ սուրճն է: Սա պայմանավորված է նրանով, որ սուրճը փոխում է իմունային համակարգի աշխատանքը՝ ակտիվացնելով ու առողջացնելով այն: Բացի այդ, այն բարենպաստ ազդեցություն է ունենում լյարդի ու աղեստամոքսային տրակտի վրա: Սակայն հարկ է հիշել, որ անհրաժեշտ է խմել բնական բարձրորակ սուրճ, քանի որ լուծվող սուրճի մեջ շատ քիչ քանակությամբ օգտակար նյութեր կան, իսկ քիմիական բաղադրիչները բացասաբար են ազդում աղեստամոքսային տրակտի վրա:



💥Մեղմում է գլխացավերը

Բնական սուրճի մեջ պարունակվող կոֆեինը կօգնի բուժել գլխացավն ու միգրենը: Սակայն սա ոչ մի դեպքում չի կարող լինել ցավազրկողներին լիարժեք փոխարինող միջոց: Ցավազրկող միջոցները շատ արդյունավետ են, քանի որ դրանց բաղադրությանը հաճախ ավելացվում է կոֆեին, որն ուժեղացնում է դեղամիջոցի ակտիվ բաղադրիչների ազդեցությունը 40%-ով:



💥Հակասթրեսային միջոց է ու հակադեպրեսանտ

Շնորհիվ դոֆամինի ու սերոտոնինի արտադրության՝ այս ըմպելիքն օգնում է ազատվել սթրեսից: Ընդամենը մի բաժակ սուրճը կամ նույնիսկ դրա բույրը կօգնի արագ կողմնորոշվել ու չհուսահատվել սթրեսային իրավիճակներում: Բացի այդ, կոֆեինը կենտրոնական նյարդային համակարգը խթանող ամենատարածված միջոցն է, իսկ այդ խթանումն օգնում է խուսափել դեպրեսիաներից: Սակայն նման ազդեցությամբ օժտված է միայն սուրճի մեջ պարունակվող կոֆեինը: Թեյի, գազավորված ըմպելիքների կամ շոկոլադի մեջ պարունակվող կոֆեինը նման ազդեցությունը չի ունենում:



💥Բարելավում է հիշողությունը

Նույն խթանիչներն ու նեյրոտրանսմիտերները, որոնց շնորհիվ սուրճը բարելավում է տրամադրությունն ու բարձրացնում աշխատունակությունը, օգնում են բարելավել նաև հիշողությունը: Սակայն սա վերաբերում է միայն կարճատև հիշողությանը և միայն մեկ ժամ հետո բարենպաստ պայմանների դեպքում ստացած տեղեկատվությունը պահպանվում է երկարատև հիշողության մեջ:



💥Նվազեցնում է քաշը

Սուրճն իսկապես կարող է պահպանել քաշը կամ նպաստել դրա նվազմանը: Օրգանիզմում լիպտին հորմոնի ցածր մակարդակը հանգեցնում է ճարպերի կուտակման ու քաշի ավելացման, իսկ կոֆեինը բարձրացնում է օրգանիզմում լիպտինի մակարդակը: Սա է պատճառը, որ սուրճի սիրահարներն ավելի դանդաղ են ավելորդ քաշ կուտակում, իսկ մարզումները նրանց համար ավելի արդյունավետ են լինում:

Մեր մոտ ամանորյա տրամադրություն է 🎊🎄🎄🎊
16/12/2019

Մեր մոտ ամանորյա տրամադրություն է 🎊🎄🎄🎊

✅
27/08/2019

 #ԽոսենքԳյումրումասին ❤ #Գյումրին Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Նրա պատմությունը սկիզբ է առնում դարերի խորքից։Մ․թ․...
25/08/2019

#ԽոսենքԳյումրումասին ❤

#Գյումրին Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Նրա պատմությունը սկիզբ է առնում դարերի խորքից։
Մ․թ․ա․ VIII դարի տարեգրերում հիշատակվում է որպես Էրիախի (Շիրակի, Eriani) երկիր։ Մ․թ․ա․ առաջին հազարամյակի սկզբներին բնակավայրը պատկանել է տեղի բնիկներին, ինչի մասին են վկայում տեղանքում կատարված պեղումները։ Մ․թ․ա․ VII-III դարերում, երբ Հյուսիսային Կովկասից կիմերական և սկյութական քոչվոր ցեղերը գաղթում են փոքրասիական երկրներ ու Անդրկովկաս, նրանցից որոշ ցեղախմբեր բնակություն են հաստատում Շիրակում։

Քաղաքի Կումայրի անունը կապված է կիմերների անվան հետ։ VIII դարի մատենագիր Ղևոնդ պատմիչի միջոցով մեզ են հասել Կումայրիի մասին հայերեն առաջին գրավոր տեղեկությունները, որոնց համաձայն VIII դարում բնակավայրը եղել է վարչական կենտրոն։
Կումայրիի տարածքը բնակեցված է եղել վաղեմի ժամանակներից։ Այստեղ հայտնաբերված հնագիտական նյութերը վկայում են, որ այն գոյություն է ունեցել դեռևս քարի դարաշրջանում։ Նրա տարածքում եղած երկու բազմաշերտ բնակատեղիներում՝ Կումայրիում (քաղաքի հարավային և հյուսիս-արևմտյան ծայրամասերում) և Մսի կոմբինատ թաղամասի տարածքում հայտնաբերված հնագիտական իրերը վերաբերում են մ.թ.ա. 3-րդ հազարամյակին։
Ի սկզբանե կոչվել է Կումայրի, հետագայում մինչև 1840 թվականը՝ Գյումրի, 1840-1924 թթ.-ին՝ Ալեքսանդրապոլ, 1924-1990 թթ.-ին՝ Լենինական, 1990-1992 թթ.-ին Կումայրի, այժմ՝ #Գյումրի❤

Ունենալով հազարամյակների կենսագրություն, գոյություն ունենալով դեռևս նախաուրարտական ժամանակաշրջանում, լինելով վաղմիջնադարյան նախարարական կենտրոնատեղի, ընդգրկվելով քրիստոնեական քաղաքակրթության ծիրի մեջ, հանդիսանալով կարևոր տարածաշրջան՝ "Մետաքսյա ճանապարհի" անցուղում, մասնակցելով հայ-ազատագրական մարտերի, անգամ գտնվելով Բյուզանդական կայսրության գերիշխանության տակ, արդեն 19-րդ դարում ազատագրված լինելով ռուսական զորքի կողմից՝ վերստին անցնում է պարսից գերիշխանության տակ, ապա նորից վերագրավվելով ռուսների կողմից դառնում է կարևորագույն ռազմական հենակետ: 1813թ.-ի Գյուլիստանի պայմանագրով ռուսական տիրապետության ոլորտ ընդգրկված Գյումրի քաղաքի համար բացվում են հետագա զարգացման համար հույժ դրական հեռանկարներ։

Հաշվի առնելով Գյումրիի պաշտպանական կարևոր նշանակությունը՝ ռուսական հրամանատարությունն ամրացնում է այն, վերածելով զորեղ պատվարի Թուրքիայի և Պարսկաստանի դեմ, սակայն Գյումրին, իր ամրությամբ հանդերձ, մնում էր խոցելի՝ գտնվելով թուրքական և պարսկական սահմաններին մոտիկ։🌐

Իր պատմության ընթացքում քաղաքը ցեղային բնակատեղիից վերածվել է նախարարական նստավայրի, բերդ-ամրոցի, բերդաքաղաքի, կարգվել գավառական կենտրոն՝ այս ամբողջ ընթացքում պարբերաբար դառնալով պատերազմական գոտի:
Այնուամենայնիվ, քաղաքը միշտ կանգուն է եղել, դիմակայել է ցանկացած փորձության, շարունակ զարգացել է, կառուցապատվել, տարածվել, մշտապես ունեցել է զարգացած տնտեսություն և մշակույթ, եղել է կարևոր ռազմաքաղաքական և տնտեսական տարածաշրջան:

Գյումրին բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, գտնվում է հյուսիս-արևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, մայրաքաղաք Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հա։ Ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մ։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թ․-ից։

Արևմտյան մասը բարձրադիր է՝ կազմված երկու սեղանաձև բարձունքներից։ Ռելիեֆը հարթավայրային է, քիչ մասնատված, ծածկված 300 - 350 մ հաստությամբ լճագետային ու հրաբխային նստվածքներով։ Կլիման ցամաքային է, համեմատաբար տաք ամառներով ու ցուրտ ձմեռներով։

 #Էսպրեսսո սուրճն ըմպելիք է, որը ստացվում է աղացած սուրճի փոշի լցրած ֆիլտրի միջով ճնշմամբ անցկացնելու արդյունքում: Դասակ...
21/08/2019

#Էսպրեսսո սուրճն ըմպելիք է, որը ստացվում է աղացած սուրճի փոշի լցրած ֆիլտրի միջով ճնշմամբ անցկացնելու արդյունքում: Դասական տարբերակում վերցվում է 7-9 գրամ աղացած սուրճի հաբ՝ 30 մլ ջրին: Սա շատ #թունդ խմիչք է:☕
🕵️‍♀️Մի քիչ մանրամասն ներկայացնենք պատրաստման եղանակը ,գուցե հետաքրքրում է շատերին👩‍🔬 😉

Իտալիայում՝ այս սուրճի հայրենիքում, հատուկ կանոն կա՝ «4 M-երի կանոնը», որին հետևում են բոլոր բարիստները: Ու ահա թե ինչպես է մեկնաբանվում:

Mishella՝ սուրճի խառնուրդի անվանում է, որից պատրաստվում է էսպրեսսոն: Մի՛ փորձեք տնտեսել սուրճի հաշվին, չէ՞ որ հայտնի ասացվածքի համաձայն՝ ժլատը կրկնակի է վճարում:

Maccinato՝ լավ կարգավորվող աղացվածքն է, որը ոչ պակաս կարևոր գործոն է լավ էսպրեսսո պատրաստելիս:

Macchina՝ սուրճի մեքենան կամ սրճաղացն է: Այստեղ 2 «ճշմարտություն» պետք է յուրացնել. ելքի ժամանակ ջրի ջերմաստիճանը պետք է լինի 88-95 աստիճան, իսկ ճնշումը՝ մոտ 9 ս/ս:

Mano՝ ձեռք: Շատ կարելի է խոսել այս կետի մասին, բայց բարիստայի ձեռքերը ճիշտ էսպրեսսո պատրաստելիս ամենագլխավորն են:

Սուրճի աղացվածքը


Սուրճի բոլոր սիրահարները գիտեն, որ ճիշտ աղացվածքը շատ կարևոր է էսպրեսսսո պատրաստելիս: Ճիշտ էսպրեսսոյի պատրաստման համար աղացվածքը միշտ պետք է թարմ լինի: Ինչի՞ համար է դա պետք: Այն բանից հետո, երբ աղացվածքը մի երկու րոպե մնա բաց օդում, նրանից կգոլորշիանան եթերայուղերը, իսկ դա ուղղակիորեն կազդի սուրճի որակի վրա:

Սուրճի հաբի ձևավորումը


Այստեղ պարզում ենք, թե ինչ է պետք սուրճի ճիշտ հաբ ձևավորելու համար և ինչպես հասկանալ, որ ամեն ինչ ճիշտ է արվել: Դրա համար պետք կգա հոլդեր և տեմպեր:

հոլդերը հարմարանք է, որի մեջ լցվում է աղացած սուրճը:

տեմպերն աղացած սուրճը մամլելու գործիք է:

Սուրճի հաբի աղումը

Այժմ ամեն ինչ ունենք սուրճի հաբ ձևավորելու համար: Աղացած սուրճը լցնում ենք հոլդերի մեջ: Սուրճի իդեալական քանակությունը՝ 7 գրամ: Հետո մամլում ենք տեմպերով: Չարժե շատ ուժեղ մամլել, բայց և չարժե նաև թուլացնել: Ճիշտ ձևավորված հաբը չի ընկնում, երբ տեմպերը շրջում ենք: Եվս մի չափանիշ է համարվում այն, որ սուրճի հաբից հոլդերի մաքրումը չպետք է շատ ժամանակ խլի:

Սուրճի «մզումը»


Այստեղ պետք է հետևել ժամանակին, քանի որ այն ցույց կտա ձեր ավելի վաղ արված սխալները:
Այս փուլում պետք է միայն հոլդերը տեղադրել սուրճի մեքենայի մեջ ու սպասել, որ էսպրեսսոն պատրաստվի: Գլխավոր չափանիշը՝ 1 բաժակ էսպրեսսոյի (25-30մլ) մզումը՝ 20-25 վրկ:

Փրփուրը պետք է հոծ լինի ու չանհետանա 1,5-2 րոպեի ընթացքում:
Եթե բաժակը չափազանց արագ է լցվում, անհրաժեշտ է փոքրացնել աղացվածքի մանրության աստիճանը, իսկ եթե հակառակն է, ուրեմն աղացվածքը բավարար չափով խոշոր չէ:
Ահա և վերջ:

Այժմ մենք գիտենք, թե ինչպես պատրաստել ճիշտ էսպրեսսո: Հետևում ենք այս կանոններին, և մեր էսպրեսսոն միշտ սպասված կլինի հյուրերի շրջանում:

Եգիպտացորենը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր:👍 Նրա բաղադրության մեջ մտնում են ցինկ, երկաթ, կալի...
16/08/2019

Եգիպտացորենը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր:👍
Նրա բաղադրության մեջ մտնում են ցինկ, երկաթ, կալիում, յոդ, նատրիում, կալցիում և Р, В, С, Е խմբերի վիտամիններ: Եգիպտացորենը նաև դիետիկ մթերք է` ցածր կալորիականությամբ:🌽

Եգիպտացորենի օգտակար հատկությունները, որոնց մասին պետք է իմանալ.

1🌽. Եգիպտացորենով կարող եք ազդել օրգանիզմի արյունաստեղծ գործընթացների վրա վրա` արյան մեջ ավելացնելով էրիթրոցիտների և երկաթի քանակությունը:

2.🌽 Եգիպտացորենը նոսրացնում է արյունը և կանխում խցանումների գոյացումը:

3.🌽Եգիպտացորենն ունի թեթև միզամուղ հատկություն, այդ պատճառով օգտակար է երիկամների համար:

4.🌽Այն օգտակար է արգանդի խնդիր ունեցող կանանց համար, քանի որ ունի հանգստացնող հատկություն:

5.🌽 Եգիպտացորենը դանդաղեցնում է ծերացման գործնթացը և նպաստում ավելի երկար մնալ երիտասարդ ու գեղեցիկ:
Այսքանից հետո պետք է ուղղակի ասել՝ համեցեք VMV և մենք կհարստացնենք ձեր օրգանիզմը վիտամիններով 🤗👌 հասցեներ ՝Սայաթ Նովա,Վարդանանց Հրապարակ, Պարույր Սևակ(58 թաղամաս),Ռիժկովի սկզբնամաս

Մի քիչ հումորը չէր խանգարի 😅 #Վարկածներ Ֆրունզիկ Մկրտչյանի քթի մասին 😃1Ֆրունզին հարցրին .-Ե՞րբ ես ծնվել - Չեմ ծնվել,ծնվե...
06/08/2019

Մի քիչ հումորը չէր խանգարի 😅
#Վարկածներ Ֆրունզիկ Մկրտչյանի քթի մասին 😃
1

Ֆրունզին հարցրին .
-Ե՞րբ ես ծնվել
- Չեմ ծնվել,ծնվել ենք
- Ո՞նց թե
-Հըբը քիթս 😅

2

Ֆրունզին ասում են .
-Քիթդ շատ մեծ է
-Մեծ չէ ,ձեր քթերն են պզդիկ 🤣

Address

Gyumri
3101-3126

Telephone

093152626

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when VMV posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share